Հայաստան

Առողջության տարեկան հետազոտության հարմարավետությունն ապահովելու համար կներդրվի նոր գործիքակազմ

1 րոպեի ընթերցում

Առողջության տարեկան հետազոտության հարմարավետությունն ապահովելու համար կներդրվի նոր գործիքակազմ

Առողջապահության համընդհանուր ապահովագրության շահառուները ներկայում էլ կարող են օգտվել տարեկան հետազոտություններ անցնելու հնարավորությունից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 11-ի ասուլիսին նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք խրախուսում ենք տարեկան զննումը և պետք է ասել, որ գալու է մի օր, որ դա դառնալու է պարտադիր»,-ասաց նա։

Ավանեսյանի խոսքով՝ ներկայում աշխատանքներ են տարվում առողջության տարեկան հետազոտության հարմարավետությունն ապահովելու համար։

Այդ նպատակով առաջիկայում  Արմեդում կներդրվեն համապատասխան գործիքներ, որոնք արդեն փորձարկման փուլում են։

«Կլինի օնլայն տարեկան զննման հարցաշար։ Անձը կլրացնի այդ հարցերը, կհաշվարկվի նրա հիվանդացության ռիսկի ուղղությունները և ավելի սպեցիֆիկ հետազոտությունների ու հետագա քայլերի խորհրդատվություն կստանա»,-մանրամասնեց նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում