Ուսանողը կրակ է բացել Անապայի տեխնիկումներից մեկում.  կա զոհ, վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Ուսանողը կրակ է բացել Անապայի տեխնիկումներից մեկի նախասրահում, որի հետևանքով 1 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունը։

Նախնական տեղեկություններով՝ երեք մարդ վիրավորվել է։ Նրանք ստանում են բժշկական օգնություն։ Ավելի ուշ ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունը հայտնել է, որ վիրավորներից մեկը զոհվել է։

Ըստ ԶԼՄ-ների՝ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատիևը հայտնել է, որ կրակոցների հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակիցը, որն առաջինն էր հարված ստացել։

«Ես անընդհատ թարմացումներ եմ ստանում Անապայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս պահին կա մեկ զոհ՝ անվտանգության աշխատակիցը, ով առաջինն էր հարված ստացել», - գրել է նահանգապետը Max հարթակի իր ալիքում։

Հանցագործը ձերբակալվել է։

Դատախազությունը հետաքննություն է սկսել դեպքի առթիվ։

Հայերեն Русский

Կենդանաբանական այգի տեղափոխված առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա. Քննչական կոմիտե

Երևանի կենդանաբանական այգին հաստատում է՝ Ծառուկյանի տնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել

ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին

Վահան Կոստանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ

Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

Կիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը

Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

Առաջին դասարան հաճախելու համար իրենց երեխաներին հայտագրած ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին. իրազեկում

Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի խորհրդարանականները քննարկել են երկու երկրների միջև առաջիկայում սպասվելիք զարգացումները

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ»-ին՝ Սևանա լճի ափամերձ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ