Հայաստան

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենաների բախման հետևանքով 6 մարդ տեղափոխվել է ԲԿ

1 րոպեի ընթերցում

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենաների բախման հետևանքով 6 մարդ տեղափոխվել է ԲԿ

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 11-ին ժամը 09։03-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Ռոսիա» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz Vito» և «Opel Zafira» մակնիշների ավտոմեքենաները։

Վեց տուժածներ տեղափոխվել են բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում