Երևանում կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարը

3 րոպեի ընթերցում

Երևանում փետրվարի 16-21-ը կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարը:

«Երևանի քաղաքապետարանի հետ եկել ենք այն մտքին, որ մեզ պրոֆեսիոնալ բասկետբոլային լիգա է պետք: Հայաստան են ժամանելու ուժեղ կազմերով թիմեր` վրացական «Օրբի»-ն, լիբանանյան «Հուպս»-ը, ամերիկյան «Փայլոթ»-ը, ղազախական «Բարսի»-ն, ինչպես նաև կմասնակցեն հայկական «Հատիս», «Ուրարտու» ու «Էրեբունի» ակումբները: Առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում է 7 թիմ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրասիական լիգայի նախագահ Կարեն Գիլոյանը:

Վերջինիս խոսքով` այս կերպ հայկական ակումբները հնարավորություն կունենան փորձ կուտակել միջազգային խաղերի համար, ինչը հնարավորություն կտա հաջորդիվ առավել խոշոր մրցաշարերի մասնակցել:

«Մեր նպատակն է, որ հասկանանք, թե արդյո՞ք մենք մրցունակ ենք, մրցակցային ենք այլ թիմերի հետ: Եթե լավ հանդես գանք այստեղ, հետագայում կմտածենք՝ մասնակցել միջազգային մրցաշարերի` Չեմպիոնների լիգային կամ եվրոգավաթին»,-ասաց Գիլոյանը, ով նաև հայկական «Ուրարտու» ակումբի նախագահն է:

Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանի խոսքով` մայրաքաղաքում վերջին երեք տարիներին անցկացվել են մի շարք մրցաշարեր և հիմա որոշում է կայացվել, որ բասկետբոլի Եվրասիական լիգան կլինի մեծահասակների համար նախատեսված մրցաշար:

«Բասկետբոլ մարզաձևի առավել մասսայականացման համար ֆեդերացիայի հետ համատեղ մանկապարտեզներում անցկացնելու ենք ուսումնական ծրագիր: Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է խաղային մարզաձևերը, այդ թվում նաև բասկետբոլը»,-ասաց նա:

Ըստ Մակվեցյանի` քաղաքապետարանը կարևորում է նմանատիպ միջազգային մրցաշարերի անցկացումը մայրաքաղաքում: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 6 միլիոն դրամ: Մրցաշարը շարունակական բնույթ կկրի:

Եվրասիական լիգան կկայանա փետրվարի 16-21-ը «Սպորտի զարգացման կենտրոնում» (նախկին «Միկա» մարզահամալիր): Եզրափակիչը կկայանա փետրվարի 21-ին: Մուտքն ազատ է:

Հայերեն Русский

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին