Ռուսաստան

Եգիպտոսի նախագահը Կահիրեում ընդունել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարին

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի նախագահը Կահիրեում ընդունել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարին

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին Կահիրեում ընդունել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Եգիպտոսի նախագահն իր ողջույնները և խորը երախտագիտությունն է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կահիրեի և Մոսկվայի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և համաձայնության են եկել «Մերձավոր Արևելքում լարվածության նոր սրացումները կանխելու համար ռուս-եգիպտական ​​համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտության» վերաբերյալ։

Աս-Սիսին և Նարիշկինը նաև համաձայնել են բարձրացնել Եգիպտոսի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների միջև համակարգումը՝ տարածաշրջանային և համաշխարհային ճգնաժամերի խաղաղ լուծումների հասնելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում