Առաջարկվում է ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող օտարերկրյա հաղորդումների նկատմամբ կիրառել սանկցիաներ. նախարարը ներկայացրեց նախագիծը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է նոր կարգավորումներ սահմանել, այդ թվում՝ սանկցիաներ կիրառել այն օտարերկրյա հաղորդումների նկատմամբ, որոնք միջամտում են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ նախաձեռնության նպատակն է ապահովել Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը, նվազեցնել քաղաքացիներին ուղղված բացասական տեղեկատվության ազդեցությունը, լրացնել ոլորտում առկա իրավական բացերը և ստեղծել հավասար մրցակցային պայմաններ։

Հայրապետյանը հիշեցրեց, որ գործող օրենքը, ընդունված 2020 թվականի հուլիսին, հիմնականում կարգավորում է հանրային մուլտիպլեքսի տիրույթը՝ այն 26 հեռուստաալիքները, որոնք ամբողջ հանրապետությունում ունեն անվճար սփռում։ Մինչդեռ կաբելային հեռուստաալիքները և համացանցային հարթակները մեծ մասամբ դուրս են մնում այդ կարգավորումներից։

«Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ հանրային մուլտիպլեքսի համար գործող նույն կարգավորումները տարածվեն նաև ցանցային օպերատորների՝ կաբելային հեռուստաընկերությունների վրա։

Բացի այդ, նախատեսվում է հատուկ կարգավորում օտարերկրյա տիրույթներում գործող, սակայն Հայաստանում ցանցային օպերատորների միջոցով հեռարձակվող ալիքների համար։ Եթե նման ալիքներում արձանագրվի ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակություն, ապա կարգավորող մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, կկարողանա սանկցիա կիրառել ցանցային օպերատորի նկատմամբ»,-ասաց Հայրապետյանը։

Նախարարի խոսքով՝ վարույթ հարուցվելու դեպքում ցանցային օպերատորը պարտավոր կլինի դադարեցնել տվյալ հաղորդման հեռարձակումը մինչև վերջնական որոշման կայացումը։ Չկատարելու դեպքում պատասխանատվության ենթակա կլինի հենց ցանցային օպերատորը։ 

Նախագծով նաև վերանայվում են տուգանքների չափերը և սահմանվում են լիցենզիայի կասեցման կամ դադարեցման հիմքերը և դրանց կիրառման մեխանիզմները։

Հայրապետյանի խոսքով՝ առաջարկվող կարգավորումները հիմնված են Եվրոպական Միության 2010 թվականից գործող տեսալսողական մեդիայի վերաբերյալ դիրեկտիվների վրա և ներկայացված են հնարավորինս մեղմ ձևաչափով՝ խոսքի ազատության սահմանափակման կամ գրաքննության վերաբերյալ մեկնաբանություններից խուսափելու նպատակով։

Հայերեն English

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ