Կենսաթոշակառուները ևս եկամուտների հայտարարագիր կներկայացնեն. ՊԵԿ նախագահ
1 րոպեի ընթերցում

Կենսաթոշակառուները ևս 2026 թվականից սկսած եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Այո, այս տարի թոշակառուներն էլ են եկամուտները հայտարարագրելու, և մենք խնդիր ենք դրել նոր համակարգ ունենալ, հիմա մրցույթը հայտարարված է, դիմողներ կան, գնահատման գործընթաց է գնում։ Այն թույլ կտա ունենալ նոր համակարգ, որը միացած կլինի համապատասխան համակարգերին, որտեղից տեղեկություն կստանանք նաև նպաստների և կենսաթոշակների մասին»,- ասաց Հակոբյանը:
Ֆիզիկական անձանց համար եկամուտների հայտարարագրման գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2025 թվականից: