Տնտեսություն

0 տոկոս շրջանառության հարկը կմեծացնի ստվերը. ՊԵԿ նախագահը՝ ընդդիմության հայտարարությունների մասին

2 րոպեի ընթերցում

0 տոկոս շրջանառության հարկը կմեծացնի ստվերը. ՊԵԿ նախագահը՝ ընդդիմության հայտարարությունների մասին

Փոքր ու միջին բիզնեսի համար 0 տոկոս շրջանառության հարկի սահմանումը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն անընդունելի է համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հակոբյանն ասաց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ընդդիմության, մասնավորապես «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչների հայտարարություններին, թե իշխանության գալու դեպքում իրենք փոքր բիզնեսին ազատելու են հարկերից։

«Ես դեռ չեմ տեսել մասնագիտական խորը հիմնավորումներ։ Հորդորս է քաղաքական գործիչներին, որ մենք ցանկացած թիրախ դնելուց առաջ խոսենք դրա հիմքում ընկած հիմնավորումների մասին: Մասնագիտական տեսանկյունից 0 տոկոս հարկն իր հետևանքներն ունի․ դա նշանակում է ստվեր, ստվերի մեծացում, երբ խոսում ենք 0 տոկոս հարկի մասին, դա ենթադրում է թաքցվող շրջանառություն, թափանցիկության ցածր մակարդակ, խոշորների մասնատում և տեղավորում այդպիսի համակարգերում»,- ասաց Էդուարդ Հակոբյանը:

ՊԵԿ նախագահը հավելեց՝ Կառավարությունը պետք է գնա և գնում է ցածր հարկերի սահմանման, թափանցիկության և ստվերի կրճատման ճանապարհով:

Էդուարդ Հակոբյանը խոսեց նաև «Մեր ձևով» շարժման անդամների հայտարարությունների մասին, թե իշխանության գալու դեպքում պատրաստվում են 300 հազար նոր աշխատատեղ ստեղծել:

«Ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչպիսի և ինչ որակի աշխատատեղերի մասին ենք խոսում, որքանով են դրանք կայուն և երկարաժամկետ»,-նշեց Հակոբյանը:  

ՊԵԿ նախագահը հիշեցրեց՝ 2018 թվականից հետո Հայաստանի կառավարությունն արդեն իսկ ստեղծել է շուրջ 300 հազար աշխատատեղ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում