ՊԵԿ նախագահը ներկայացրեց մաքսանենգության դեմ պայքարում արձանագրված ցուցանիշները
1 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում բացահայտել է Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխվող շուրջ 250 տրանսպորտային միջոց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Մեքենաներից 38-ը կեղծ վկայականներով էին տեղափոխվում»,- նշեց Հակոբյանը:
ՊԵԿ նախագահը հավելեց՝ մաքսանենգության դեպքերի էական բացահայտումներ են եղել նաև սահմաններին:
«Բացահայտվել է 166 կգ հերոյին՝ Ագարակի ցամաքային կետում, 1145 տոննա դիզելային վառելիք։ Սա գրեթե 3 անգամ մեծ է 2024 թվականի ցուցանիշից»,- ասաց նա: