Տնտեսություն

ՊԵԿ-ը հարկ վճարողներին վերադարձրել է 409 մլրդ դրամ. 95.6 մլրդ դրամը՝ հիփոթեքային վարկերի մարման համար

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը հարկ վճարողներին վերադարձրել է 409 մլրդ դրամ. 95.6 մլրդ դրամը՝ հիփոթեքային վարկերի մարման համար

Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում հարկ վճարողներին վերադարձրել է 409 մլրդ դրամ, ինչը շուրջ 4.2 տոկոսով ավելի է 2024 թվականին արձանագրված ցուցանիշից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Այստեղ առանձնահատուկ աչքի է ընկնում հիփոթեքի գծով եկամտահարկի վերադարձը, որը հասել է բավականին բարձր ցուցանիշի՝ 95.6 մլրդ դրամի, 2024 թվականի նկատմամբ աճը 39.4 տոկոս է»,- ասաց Հակոբյանը:

ՊԵԿ նախագահը նշեց՝ նախորդ տարվա ընթացքում եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակը եղել է 823 հազար, որը 5.7 տոկոսով ավելի է 2024 թվականի ցուցանիշից, իսկ միջին եկամուտը կազմել է 401 հազար 400 դրամ, որը 6 տոկոսով ավելի է 2024 թվականի արդյունքից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում