Իրան

Արաղչին լավ սկիզբ է անվանել Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններն Օմանում

1 րոպեի ընթերցում

Արաղչին լավ սկիզբ է անվանել Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններն Օմանում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցների ընթացքում դրական է գնահատել փետրվարի 6-ին Մասկատում ԱՄՆ-ի հետ կայացած բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Նշվում է, որ ըստ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության՝ Արաղչին «բանակցություններն անվանել է լավ սկիզբ՝ միաժամանակ ընդգծելով ամերիկյան կողմի մտադրությունների և նպատակների նկատմամբ անվստահության վերացման անհրաժեշտությունը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում