ԱՄՆ փոխնախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր էր այցելել տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ։
Ջեյ Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, այնուհետև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ ԱՄՆ փոխնախագահը Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 2019 թվականին ԱՄՆ Սենատը Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել։ 2021 թվականի ապրիլի 24-ին էլ այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ցեղասպանության տարելիցի իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը։