Փոխնախագահ Վենսի հետ ընդգծել ենք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման մեծ ներուժը. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի համատեղ հայտարարությունը

Շատ կարևոր է, որ Երևանն ու Վաշինգտոնն այժմ կարող են դեռ 2025 թվականին ստորագրված ռազմավարական գործընկերության կոնկրետ շոշափելի ու տեսանելի արտահայտություններ ցույց տալ։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գնահատելով Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների առկա մակարդակը, երկու երկրների միջև իրականացվող աշխատանքների ընթացքն, ինչպես նաև ակնկալվող նոր գործընթացները։

ՀՀ վարչապետի խոսքով՝ Երևանի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունների մակարդակը բարձր է, քան երբևէ։

«Շատ կարևոր է, որ փոխնախագահ Վենսի հետ մենք ընդգծեցինք մեր հարաբերությունների հետագա զարգացման մեծ պոտենցիալը։ Այո՛, այսօր մենք բարձրագույն կետում ենք, բայց այն օրակարգը, որի մասին մենք մեր խոսքում նշեցինք, միայն դրա իրականացումը անգամներով է ընդլայնելու մեր համագործակցության շրջանակը։ Հայաստանն ու ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերություն են հաստատել և շատ կարևոր է, որ կողմերը հիմա կարող են այդ ռազմավարական գործընկերության կոնկրետ արտահայտություններ ցույց տալ, որոնք շոշափելի ու տեսանելի են»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։

Վարչապետ Փաշինյանն իր առանձնահատուկ գնահատանքը հայտնեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար։

«Այսօր ես փոխնախագահ Ջեյ Դի Վենսին եմ նաև շնորհակալություն հայտնել իր անձնական ներդրման համար, որովհետև մենք գիտենք, որ 2025 թվականի փետրվարի 7-ին Սպիտակ տանը մեր ունեցած հանդիպումը, շատ բովանդակալից զրույցը հետագա իրադարձությունների համար առանցքային նշանակություն ունեցավ»,- ասաց վարչապետը՝ մանրամասնելով, որ այդ հանդիպումն ու քննարկումը շատ բովանդակային են եղել։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский

Դատախազությունը Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Արհեստական բանականությունը գերբանականություն չկոչողները «թշնամի» են. Թրամփ

Հութիները հայտնել են Եմենի մի շարք նահանգների ուղղությամբ սաուդական ուժերի հարվածների մասին

Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Գիշերը ՌԴ-ի ուղղությամբ արձակվել է 505 ԱԹՍ. Մոսկվան և Կիևը հայտնել են նոր զոհերի և վիրավորների մասին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության խթանմանը նվիրված մարզային ֆորումին

Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը

Բրիտանական ավիաբազա ներթափանցելու կասկածանքով ձերբակալվել է Լատվիայի երկու քաղաքացի

Փեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր

Երևանում մեկնարկեց Նորաձևության շաբաթը