Հայաստան

Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացող, վճարման ձևի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կկատարվի ինքնաշխատ եղանակով

1 րոպեի ընթերցում

Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացող, վճարման ձևի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կկատարվի ինքնաշխատ եղանակով

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում 2026 թ․ ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կրկին հիշեցնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ ընդգծելով, որ 2026 թ․ մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող և վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմումի։

«Ընդ որում, մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվելու։

Տեղեկացնում ենք նաև, որ բանկի կողմից սուրհանդակային ծառայության միջոցով առաքվելու են բացառապես տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիների քարտերը` անհրաժեշտության դեպքում նաև սոցիալական աշխատողների ներկայությամբ։

Բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին խնդրում և կոչ ենք անում մինչև 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,– ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում