Եվրոպա

Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ. Bloomberg

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ. Bloomberg

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իշխող Լեյբորիստական ​​կուսակցության իր աղբյուրներին։

Պատճառը կառավարության կողմից ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպանի պաշտոնին Փիթեր Մանդելսոնի նշանակումն է։ Հայտնի է, որ վերջինս ընկերություն է արել մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ։ Այս սկանդալի պատճառով փետրվարի 8-ին արդեն հրաժարական է ներկայացրել Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Մորգան ՄըքՍուինին։

Bloomberg-ի տվյալներով՝ իշխող կուսակցության ներսում արդեն ձևավորվում է ճնշում՝ Սթարմերի հրաժարականի պահանջով։

Որոշ աղբյուրներ նշում են, որ Սթարմերը կարող է հրաժարական տալ մեկ շաբաթվա ընթացքում։

Լեյբորիստական ​​կուսակցության ներսում արդեն կան քննարկումներ հնարավոր հաջորդ վարչապետի թեկնածության վերաբերյալ։

Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը ձերբակալվել էր Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին։ Դատախազությունը հայտարարել էր, որ ունեն ապացույցներ, որ ֆինանսիստն իր տուն այցելություններ է կազմակերպել տասնյակ անչափահաս աղջիկների համար, ամենափոքրը՝ 14 տարեկան։ Էփշտեյնի ընկերների և ծանոթների շրջանում մեծ թվով գործող և նախկին պաշտոնյաներ են եղել ոչ միայն ԱՄՆ-ից, այլև շատ այլ երկրներից, այդ թվում՝ պետությունների նախկին ղեկավարներ, հայտնի գործարարներ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։ ԱՄՆ-ում ֆինանսիստի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2019 թվականի օգոստոսին՝ բանտախցում նրա ինքնասպան լինելուց հետո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում