Միացյալ Նահանգներ

Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը

Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Գազայի «Խաղաղության խորհրդի» առաջնորդների հանդիպում անցկացնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Axios-ը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը ցանկանում է այս հանդիպումն օգտագործել Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումն առաջ մղելու և դրա վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ձևավորված Խաղաղության խորհրդի կազմում այժմ ընդգրկված է 27 անդամ, որոնց թվում են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հունվարի 22-ին Դավոսում տեղի է ունեցել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը։ Ստորագրման արարողությանը մասնակցել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կոսովոյի, Մարոկկոյի, Պակիստանի, Քաթարի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում