Ֆիննական ծոցում նավեր են բախվել

1 րոպեի ընթերցում

Ֆիննական ծոցում նույն ուղղությամբ շարժվող երկու նավ է բախվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է տեղի Արտակարգ իրավիճակների ծառայության լրատվական ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ «Գլիֆադա» և «Աէօլիան Ֆորչուն» նավերի բախման հետևանքով տուժածներ չկան, շրջակա միջավայրի աղտոտում չի արձանագրվել։ Վթարը չի խոչընդոտում այլ նավերի տեղաշարժը։

Նավերի անձնակազմերը գնահատում են պատճառված վնասը, որից հետո նախատեսում են շարունակել նավարկությունը։

Հայերեն Русский