Ռուսաստան

Մոսկվայում մահափորձ է կատարվել Ռուսաստանի ՊՆ գեներալ-լեյտենանտի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում մահափորձ է կատարվել Ռուսաստանի ՊՆ գեներալ-լեյտենանտի նկատմամբ

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում անհայտ անձը փորձել է գնդակահարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևին. նա հոսպիտալացվել է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ և հրաձգային զենքի անօրինական շրջանառություն հոդվածներով։

Պետրենկոյի խոսքով՝ փետրվարի 6-ին Մոսկվայի Վոլոկոլամսկոյե խճուղու վրա գտնվող բնակելի շենքում «դեռևս անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել տղամարդու վրա և փախել դեպքի վայրից»։

«Տուժածը հոսպիտալացվել է քաղաքային հիվանդանոցներից մեկում», - ասել է Պետրենկոն։

Նա նշել է, որ Մոսկվայի քննչական կոմիտեի քննիչներն ու քրեագետները ներկայում աշխատում են դեպքի վայրում, ուսումնասիրում տեսախցիկների տեսագրություններն ու հարցաքննում ականատեսներին։

Անցկացվում են քննչական գործողություններ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությանը մասնակցած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ, ասել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում