Իրան

Արաղչին բանակցություններ է վարել Օմանի իշխանությունների հետ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ

1 րոպեի ընթերցում

Արաղչին բանակցություններ է վարել Օմանի իշխանությունների հետ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բանակցություններ է վարել օմանական կողմի հետ՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցով Միացյալ Նահանգների հետ խորհրդակցությունների նախաշեմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը:

Նշվում է, որ Արաղչիին ուղևորության ընթացքում ուղեկցում են արտաքին գործերի փոխնախարարներ Մաջիդ Թախտ Ռավանչին և Համիդ Ղանբարին, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

Նախատեսվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը փետրվարի 6-ին Օմանում կվարեն բանակցություններ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Իրանի պատվիրակությունը կգլխավորի Աբբաս Արաղչին, Միացյալ Նահանգների պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում