Հայկական առաջին հնչյունային ֆիլմի հոբելյանի առթիվ Երևանում բացվեց «Պեպո 90» ցուցադրությունը

5 րոպեի ընթերցում

Հայկական առաջին հնչյունային ֆիլմի՝ ռեժիսոր Համո Բեկնազարյանի «Պեպո»-ի ստեղծման 90-ամյակի առթիվ փետրվարի 5-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում բացվեց «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը եռակողմ արդյունավետ համագործակցության արդյունք է։ Ցուցահանդեսում ներկայացված են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվային նյութեր, որոնք վերաբերում են «Պեպո»-ին։

Փաստագրական ցուցանմուշների կողքին հնարավոր է տեսնել «Տերյան» մշակութային կենտրոնի՝ «Պեպոն 21-րդ դարում» թեմայով ստեղծած յուրահատուկ հանդերձանքների հավաքածուն:

«1934 թվականին, երբ Արամ Խաչատրյանը դեռ ուսանող էր, Համո Բեկնազարյանից  ստացավ կարևոր ու պատասխանատու առաջարկ՝ ստեղծել առաջին հայկական հնչյունային լիամետրաժ ֆիլմի երաժշտությունը։ Նա Մոսկվայից միանգամից մեկնում է Հայաստան և չի հասցնում անգամ իր ուսուցչին տեղեկացնել այդ մասին։ Գնացքից նրան նամակ է գրում և ասում, որ որոշ ժամանակով բացակայելու է, սակայն խոստանում է  վերադառնալ լավ երաժշտությամբ և մի շիշ հայկական կոնյակով»,-պատմեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյան տրիոյի դաշնակահար Արմինե Գրիգորյանը։

Արամ Խաչատրյանն իր խոսքի տերն է եղել։ «Պեպո»-ից հետո կոմպոզիտորը 20-ից ավելի ֆիլմերի երաժշտություն է գրել։ 2013 թվականին Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում: 

Ցուցադրությունում ներառվել են Արամ Խաչատրյանի՝ «Պեպո» ֆիլմի համար գրված երաժշտության ձեռագիր նոտաները, որոնք կոմպոզիտորի տուն-թանգարանին է նվիրել Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը։ ԳԱԹ-ի հավաքածուից ներկայացված են փաստաթղթեր, լուսանկարներ և այլ ցուցանմուշներ։ Հոբելյանի առթիվ կոմպոզիտորի տուն-թանգարանը «Հայաստան» հրատարակչության հետ համատեղ լույս է ընծայել «Պեպոյի երգը» ժողովածուն, որը ևս ցուցադրված է։

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը կարևորեց համատեղ ցուցադրության կազմակերպումը, որը խոսում է միջթանգարանային առողջ փոխհարաբերությունների մասին։ «Երկու կառույցներ, որոնց առաքելությունն է պահպանել, ներկայացնել ազգային մշակութային ժառանգությունը, իսկ «Պեպո»-ն միավորում է գրականությունը, թատրոնը, կինոն, երաժշտությունը։ Մեր թանգարանի բազմաժանր ու հարուստ ֆոնդերը թույլ են տալիս համագործակցել շատ այլ կառույցների հետ և խոստանում ենք, որ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն»,-նշեց Խոջամիրյանն ու հավելեց, որ «Պեպո»-ի հեղինակ Գաբրիել Սունդուկյանի արխիվային հարուստ հավաքածուն պահվում է ԳԱԹ-ում։ Այն ներառում է ոչ միայն գրավոր ժառանգության նմուշներ, որոնց թվում է «Պեպո»-ի ձեռագիրը, այլև Սունդուկյանի անձնական իրերն ու այլ բացառիկ նմուշներ։

«Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

«Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

«Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

«Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

Գարեգին Զաքոյան. «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

«Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

«Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

«Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

Արմինե Գրիգորյան. «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

Արմինե Գրիգորյան, Սյուզաննա Խոջամիրյան. «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

«Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

Արմինե Գրիգորյան, Սյուզաննա Խոջամիրյան. «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

Արմինե Գրիգորյան, Գարեգին Զաքոյան, Սյուզաննա Խոջամիրյան. «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

Գարեգին Զաքոյան. «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

«Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

«Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

«Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

«Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը

 

 

Հայերեն

Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. սահմանվել է վճարի չափը

Նոր համակարգեր՝ արտահանման գործընթացը դյուրացնելու համար

ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել է

Հիփոթեքով բնակարան գնելու որոշ պայմանագրեր հնարավոր կլինի կնքել առանց նոտարի

Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել քրեակատարողական հիմնարկում գտնվող Արեգնազ Մանուկյանի հետ

ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ»