Իրավունք

Քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու մեջ կասկածվող ոստիկանը ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

Քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու մեջ կասկածվող ոստիկանը ձերբակալվել է

Քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու մեջ կասկածվող ոստիկանը ձերբակալվել է։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Հայտնում ենք, որ առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը՝ պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը` այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով): Որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է Քննչական կոմիտեի պատասխանում:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը հարցաքննության ժամանակ հարվածներ հասցնում քաղաքացուն՝ նաև հնչեցնելով հայհոյանքներ։ Ներքին գործերի նախարարությունը նույնպես արձագանքել էր տեսանյութին՝ հայտնելով, որ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ Ոստիկանության աշխատակցի լիազորությունները կասեցվել են։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում