Ռուսաստան

Ռուսաստանը պատրաստ է շարունակել էներգառեսուրսների մատակարարումները Հնդկաստանին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է շարունակել էներգառեսուրսների մատակարարումները Հնդկաստանին

Մոսկվան պատրաստ է շարունակել Նյու Դելիի հետ սերտ համագործակցությունն ածխաջրածնային մատակարարումների բնագավառում և համոզված է, որ դա նպաստում է միջազգային էներգետիկ շուկայի կայունությանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Առաջվա պես համոզված ենք, որ Հնդկաստանի կողմից ռուսական ածխաջրածինների գնումը շահավետ է երկու երկրների համար և նպաստում է միջազգային էներգետիկ շուկայում կայունության պահպանմանը։ Պատրաստ ենք շարունակել սերտ համագործակցությունն այս բնագավառում Հնդկաստանի մեր գործընկերների հետ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ առևտրային գործարքի շուրջ եկել է համաձայնության, ըստ որի ԱՄՆ-ն Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը 25%-ից կնվազեցնի մինչև 18%։ Թրամփը հայտնել է, որ Մոդին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում