Հայաստան

Երևանում կանցկացվի երկրորդ ներդրումային և ֆինանսական համաժողովը

5 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի երկրորդ ներդրումային և ֆինանսական համաժողովը

2026 թվականի մարտի 3-ին Երևանում կկայանա Հայաստանի երկրորդ ներդրումային և ֆինանսական համաժողովը՝ միջազգային փոխգործակցության հարթակ, որը նվիրված է կապիտալի շուկաների զարգացմանը և երկրի դերին փոփոխվող համաշխարհային ֆինանսական համակարգում։ Համաժողովը կկազմակերպի Freedom Broker Armenia ընկերությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրավիրված մասնակցությամբ որպես կապիտալի շուկայի զարգացման քաղաքականությունը վերահսկող պետական մարմնի, և կհամախմբի ֆինանսական և ներդրումային ոլորտների ներկայացուցիչներ, պետական կառույցներ և փորձագետներ:

Համաժողովը կանցկացվի «Հնարավորությունների ժամանակը. Հայաստանը՝  համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով և կլինի մասնագիտական երկխոսության շարունակությունը, որը սկիզբ է առել 2024 թվականին Երևանում կայացած առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովի շրջանակում։ Այդ միջոցառումը համախմբել էր ավելի քան 500 մասնակից և հաստատել էր կապիտալի շուկաների զարգացման, ներդրումային միջավայրի և երկրի ֆինանսական ենթակառուցվածքների նկատմամբ բարձր հետաքրքրությունը։

2026 թվականին քննարկումները կենտրոնացած կլինեն Հայաստանի ներդրումային և ֆինանսական էկոհամակարգի զարգացման գործնական ուղղությունների, կապիտալի ներգրավման հնարավորությունների և համաշխարհային տնտեսական փոփոխություններին հարմարվելու հարցերի շուրջ։

Համաժողովը կանցկացվի օֆլայն ձևաչափով՝ Dvin Music Hall-ում։ Մասնակցության գրանցումը կբացվի փետրվարի 6-ին։

Գործարար ծրագիրը կմիավորի Լիագումար նիստ և պանելային քննարկումներ՝ նվիրված կապիտալի շուկաներին, ներդրումային գործիքներին, ֆինանսական հաստատությունների դերին, ֆինանսական ոլորտի թվային վերափոխմանը և մարդկային կապիտալի հարցերին։

Համաժողովի շրջանակում  փորձագետները կքննարկեն Հայաստանի ինտեգրման ռազմավարությունը համաշխարհային տնտեսության մեջ՝ կապիտալի շուկաների զարգացման միջոցով, երկրի վերածումը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի և համագործակցության ամրապնդումը հիմնական գլոբալ խաղացողների հետ։

«Ներդրումային և ֆինանսական համաժողովը բովանդակային երկխոսության և կապիտալի շուկաների զարգացման երկարաժամկետ տեսլականի ձևավորման հարթակ է։ Մենք այն տեսնում ենք որպես բաց հարթակ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանի կայուն ֆինանսական ապագայով»,- նշում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։

Համաժողովի մասին մանրամասն տեղեկատվությունը և մասնակիցների գրանցումն առկա են  կայքում՝ https://forum.ffin.am/

Համաժողովի մասին

 Առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը՝ «Հայաստանի կապիտալի շուկաները․ հայացք ապագային», անցկացվել է 2024 թվականին և համախմբել ավելի քան 500 մասնակից։ Freedom Broker Armenia-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ կազմակերպմամբ համաժողովը դարձել է շուկայի առանցքային մասնակիցների փոխգործակցության առաջատար հարթակ՝ ներառյալ պետական ​​մարմինները, բիզնեսի ներկայացուցիչները, լրատվամիջոցները և լայն հանրությունը։ 

Freedom Broker Armenia-ի մասին

 Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ ՍՊԸ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա») Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը ապահովում է մուտք տեղական և միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային և բրոքերային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արժեթղթերով գործառնություններ, ֆոնդային ներդրումներ, մասնակցություն IPO-ներին, ինչպես նաև ինքնուրույն առևտուր առցանց հարթակի միջոցով։

Freedom Broker Armenia-ն հանդիսանում է միջազգային ֆինանսական Freedom Holding Corp. հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում (FRHC տիկեր)։ Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 10,54 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 10,3 մլրդ դոլար (2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ)։ Խումբը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ասիայում, ունի ավելի քան 10 000 աշխատակից, 232 գրասենյակ և ավելի քան 6,1 մլն օգտատեր թվային էկոհամակարգում։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում