Իրավունք

Անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից կատարված հանցագործության նախաքննությունն ավարտվել է ևս 1 անձի մասով

2 րոպեի ընթերցում

Անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից կատարված հանցագործության նախաքննությունն ավարտվել է ևս 1 անձի մասով

Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում իրականացվում է անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ հիշեցնելով, որ հանցավոր կազմակերպության անդամները գործարկելով բարձր տոկոսով շահութաբերություն ապահովող ներդրումներ կատարելու առաջարկ պարունակող կայքեր, հարթակներ, ինչպես նաև օգտագործելով գոյություն չունեցող ընկերությունների կայքեր՝ հեռահաղորդակցության ընթացքում տուժողներին ուղղորդել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին, հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկեր:

Արդյունքում, հանցավոր կազմակերպության անդամներն ապօրինի, անհատույց իրենցն են դարձրել արտասահմանյան երկրների բազմաթիվ տուժողների՝ առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները:

Կատարված նախաքննության ընթացքում հիմնավորվել է հանցավոր կազմակերպության կողմից առնվազն 410 մլն 853 հզր ՀՀ դրամի հափշտակություններ կատարելու հանգամանքը։

Հանցավոր կազմակերպության անդամի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում