Հայաստան

Վարչապետ Փաշինյանը «Զայեդ» 2026 մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով մեկնել է ԱՄԷ

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը «Զայեդ»  2026 մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով մեկնել է ԱՄԷ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Փետրվարի 4-ին վարչապետն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը»,- հայտնել է խոսնակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության  ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում