Հռոմեական եկեղեցու որմնանկարում Մելոնիին նմանվող հրեշտակի դեմքը կփոխվի

2 րոպեի ընթերցում

Հռոմի Սան Լորենցո ին Լուսինա եկեղեցու հրեշտակի դեմքը, որը վերականգնումից հետո մեծ նմանություն ունի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, կփոխվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է La Repubblica թերթը։

Հրեշտակի պատկերը կվերականգնվի 2000 թվականին նկարված բնօրինակ տարբերակում ունեցած տեսքով։

Հրատարակության տվյալներով՝ այն բանից հետո, երբ «Մելոնիի հրեշտակային դեմքի» մասին պատմությունը հայտնվել է մամուլում, Վատիկանը կապ է հաստատել Հռոմի կենտրոնում գտնվող եկեղեցու ավագ հոգևորականի հետ: Մոնսինյոր Դանիելե Միկելետին, չթաքցնելով իր վրդովմունքը, հաստատել է, որ «թեմական տեխնիկները լուծում են փնտրում. նկարը կփոխվի»:

Վերականգնումն իրականացրած 83-ամյա Բրունո Վալենտինետին հերքել է, որ նկարել է Մելոնիին։

Հռոմի թեմը և Իտալիայի մշակույթի նախարարությունը հետաքննություններ են սկսել։ Վերականգնված հրեշտակի պատկերի՝ Մելոնիին նմանության մասին իտալական մամուլը գրել էր հանգստյան օրերին։ Դրանից հետո եկեղեցին, որն արդեն իսկ հայտնի էր որպես Հռոմի ամենահին եկեղեցիներից մեկը, ավելի մեծ թվով այցելուների է գրավել։ Փետրվարի 1-2-ին եկեղեցին լի է եղել հետաքրքրասերներով, որոնք լուսանկարել են հրեշտակին՝ երբեմն նաև խանգարելով ժամերգությունը։

Իսկ վարչապետ Մելոնին սոցիալական ցանցերում գրել էր. «Ոչ, ես միանշանակ նման չեմ հրեշտակի»։ Նա գրառումն ուղեկցել էր ծիծաղից լացող էմոջիով։

2000 թվականին եկեղեցու մատուռներից մեկը վերանորոգվել էր՝ ներառելով Իտալիայի վերջին թագավոր Ումբերտո II-ի կիսանդրին. Վերջինս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գահակալել է ընդամենը մեկ ամիս՝ մինչև Իտալիայում միապետությունը վերացնող հանրաքվեն:  Կոմպոզիցիայում կա Իտալիայի քարտեզը բռնած մի հրեշտակ, որը մեծ նմանություն ունի Մելոնիի հետ։

Հայերեն Русский

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ