Հայաստանը մտադիր է սինքրոնացնել իր էլեկտրահամակարգը հարևան 4 երկրների հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կարևորեց Հայաստանի էլեկտրահամակարգի սինքրոնացումը 4 հարևան երկրների՝ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավիթ Խուդաթյանը նշեց, որ հարևանների հետ ՀՀ էլեկտրահամակարգի սինքրոնացումը  ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի ներմուծել-արտահանելու տեսանկյունից, այլ նաև կայունություն կհաղորդի համակարգին։

«Տեխնիկապես հնարավոր է 4 հարևանների հետ էլ դա կատարել, այսինքն՝ տեխնիկական խոչընդոտ, որպես այդպիսին, չկա։ Մնացած մասով ես հույս ունեմ զարգացումներ կլինեն, և մենք պատրաստ ենք այդ զարգացումներին»,-ասաց նախարարը։

Խուդաթյանի խոսքով՝ մասնավորապես Թուրքիա կատարած իր այցի ընթացքում ֆիքսվել է, որ տեխնիկապես այդ գործընթացը հնարավոր է իրականացնել, սակայն ժամկետներն ու տեխնիկական լուծումների վերաբերյալ ամփոփիչ աշխատանքներ ներկա պահին չկան։

Անդրադառնալով Իրանի հետ էներգետիկ համագործակցությանը՝ Խուդաթյանը հրաշալի համարեց այն՝ մանրամասնելով, որ անցած տարի Հայաստանը կայուն էլեկտրաէներգիա է մատակարարել Իրան, իսկ այնտեղից ստացել է բնական գազ։ Այդուհանդերձ, Իրանի հետ ևս ՀՀ էներգետիկ ցանցը դեռևս միասնական չէ, այլ պարզապես միացված է, ինչը ևս կայունություն է հաղորդում երկու երկրների էներգետիկ համակարգերին։

Գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ շուրջ 85 տոկոսով արդեն  իրականացված է Հայաստան-Իրան 400 կիլովոլտ հզորությամբ գծի կառուցումը։

Ինչ վերաբերում է Վրաստանի հետ գծի կառուցմանը, ապա, ըստ Խուդաթյանի, առաջընթաց կա նաև այս առումով հայտարարված մրցույթներում։ Նրա համոզմամբ՝ 2026 թվականի ընթացքում արդեն շինարարների հետ պայմանագիր կկնքվի, և միջազգային ընկերությունների ներգրավմամբ աշխատանքները կմեկնարկեն։

Հայերեն English فارسی Русский 中文

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս