ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 6.50 տոկոս
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ փետրվարի 3-ի նիստում որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.50 տոկոս։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշվել է նաև․
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 8.00%,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%: