1 րոպեի ընթերցում
Գազայի հիվանդանոցները հայտնել են, որ հունվարի 31-ին Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 12 պաղեստինցի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Սա զոհերի ամենամեծ թիվն է հոկտեմբերին հաստատված հրադադարից հետո:
Հիվանդանոցից հայտնել են, որ հարվածները հասցվել են Գազայի հյուսիսային և հարավային հատվածներին, այդ թվում՝ Գազա քաղաքի բնակելի շենքի և Խան Յունիսում գտնվող վրանային ճամբարի: Զոհերի թվում են 2 կին և 6 երեխա՝ երկու տարբեր ընտանիքներից։
Սա տեղի է ունեցել Եգիպտոսի հետ սահմանի երկայնքով գտնվող Ռաֆահ անցակետի բացումից մեկ օր առաջ: Տարածքի բոլոր սահմանային անցակետերը փակ են պատերազմի սկզբից ի վեր։