Ռուսաստան

Կանադան դադարեցրել է Ռուսաստանի տարածքում վիզաների տրամադրումը

1 րոպեի ընթերցում

Կանադան դադարեցրել է Ռուսաստանի տարածքում վիզաների տրամադրումը

Ռուսաստանում կանադական վիզայի դիմումների կենտրոնները դադարեցրել են վիզայի դիմումների ընդունումը հունվարի 28-ից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։ 

«Ռուսաստանում վիզայի կենտրոնները շարունակում են բաց մնալ, բայց այլևս չեն ընդունում անձնագրեր կամ վիզայի դիմումների համար նախատեսված փաստաթղթեր»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Որոշման պատճառները չեն բացատրվում: Այնուամենայնիվ Կանադայի կառավարությունը խորհուրդ է տալիս, որ Ռուսաստանի քաղաքացիները մուտքի թույլտվությունների համար դիմեն Ռուսաստանից դուրս գտնվող վիզայի կենտրոններ: 

Ռուսաստանում Կանադայի վիզայի դիմումի կենտրոններ են գործում Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Դոնի Ռոստովում և Եկատերինբուրգում: 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում