Աշխարհ

Գերմանիայի նախկին արտգործնախարարը միջուկային վերազինման կոչ է արել Եվրոպային

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի նախկին արտգործնախարարը միջուկային վերազինման կոչ է արել Եվրոպային

ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների թուլացման խորապատկերում Եվրոպան պետք է ձեռնամուխ լինի սեփական միջուկային զինանոցի ստեղծմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Յոշկա Ֆիշերը։

«Եվրոպան պետք է դա անի, քանի որ ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքներն այլևս հուսալի չեն»,- Tagesspiegel թերթին տված հարցազրույցում նշել է Ֆիշերը, որը Գերմանիայի դիվանագիտական գերատեսչությունը գլխավորել է 1998-2005 թվականներին։

Նա ընդգծել է նաև, որ միջուկային վերազինման հարցը պետք է դիտարկվի միայն համաեվրոպական համատեքստում և չվերաբերվի միայն Գերմանիային։ Հարկ է նշել, որ այն տեսակետը, թե Գերմանիային անհրաժեշտ է սեփական միջուկային զենք ունենալ՝ հակասում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, ինչպես նաև 2+4 ձևաչափով համաձայնագրին։

Գերմանիայի նկատմամբ վերջնական կարգավորման մասին պայմանագիրը, որը 1990 թվականին Մոսկվայում ստորագրել էին Գերմանիայի դաշնային հանրապետությունը, Գերմանական դեմոկրատական հանրապետությունը, ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ամրագրել է Բեռլինի հրաժարվելը միջուկային, կենսաբանական և քիմիական զենք արտադրելուց, ունենալուց և տնօրինելուց։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում