Լեհաստանի զինված ուժերը երկրի օդային տարածքում բելառուսական օդապարիկներ են նկատել

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հաղորդել է Բելառուսի հետ սահմանի օդային տարածքում նոր միջադեպի մասին:

Մասնավորապես, հաղորդվել է, որ 2026 թ. հունվարի 28-ի երեկոյան հաղորդագրություններ են ստացվել այն մասին, որ Բելառուսի կողմից մոտեցող օբյեկտները մտել են Լեհաստանի օդային տարածք։ «Բոլոր օբյեկտների թռիչքն անընդհատ վերահսկվում էր Լեհաստանի զինված ուժերի ռազմական ռադիոտեղորոշիչ համակարգերով», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է հաղորդագրության մեջ՝ նշելով, որ այդ տարածքում միառժամանակ կասեցվել են քաղաքացիական թռիչքները։

Լեհական կողմը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ հայտնաբերված օբյեկտներն օդերևութաբանական զոնդեր են եղել։

«Իրավիճակը գտնվում է մշտադիտարկման ներքո, և Լեհաստանի զինուժը շարունակում է պատրաստ լինել Լեհաստանի օդային տարածության պաշտպանության հետ կապված խնդիրների կատարմանը», - նշվում է հայտարարության մեջ։

Հայերեն Русский

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին