Քաղաքականություն

ԱԳ նախարարը տարածաշրջանային կայունության և բարգավաճման գործում կարևորում է Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնումը

1 րոպեի ընթերցում

ԱԳ նախարարը տարածաշրջանային կայունության և բարգավաճման գործում կարևորում է Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնումը

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթացը՝ ներառյալ սահմանի լիակատար բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնումը կարևոր ներդրում կլինի տարածաշրջանային կայունության և բարգավաճման ամրապնդման ուղղությամբ»,- իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարարը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում