Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Չինաստան

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Չինաստանի մայրաքաղաք Պեկին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնում է BBC Politics-ը՝ տարածելով Մեծ Բրիտանիայի վարչապետի ժամանման տեսանյութը։

«Քիր Սթարմերին դիմավորում են Չինաստանի կառավարության պատվիրակները»,-տեսանյութին կից՝ գրել է լրատվամիջոցը։

Ավելի վաղ Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Գո Ցզյակունը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի առաջիկա այցը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Սթարմերի այցը Չինաստան մեկնարկում է հունվարի 28-ին և կտևի մինչև հունվարի 31-ը։ Նա նախատեսում է բանակցություններ վարել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, վարչապետ Լի Ցյանի և Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական ​​կոմիտեի նախագահ Չժաո Լեջիի հետ։

Քիր Սթարմերը կլինի Մեծ Բրիտանիայի առաջին վարչապետը, որը կայցելի Պեկին 2018 թվականից ի վեր։

Հայերեն Русский

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ՀՀ արտահանման ու ներմուծման դեֆիցիտի պատճառներին

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters