Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Չինաստան
1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Չինաստանի մայրաքաղաք Պեկին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնում է BBC Politics-ը՝ տարածելով Մեծ Բրիտանիայի վարչապետի ժամանման տեսանյութը։
Keir Starmer greeted by delegates from the Chinese government as he becomes the first British prime minister to visit China for eight years
— BBC Politics (@BBCPolitics) January 28, 2026
Follow live: https://t.co/LFfsKup8Pv pic.twitter.com/Ycg8LEiUEy
«Քիր Սթարմերին դիմավորում են Չինաստանի կառավարության պատվիրակները»,-տեսանյութին կից՝ գրել է լրատվամիջոցը։
Ավելի վաղ Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Գո Ցզյակունը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի առաջիկա այցը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Սթարմերի այցը Չինաստան մեկնարկում է հունվարի 28-ին և կտևի մինչև հունվարի 31-ը։ Նա նախատեսում է բանակցություններ վարել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, վարչապետ Լի Ցյանի և Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չժաո Լեջիի հետ։
Քիր Սթարմերը կլինի Մեծ Բրիտանիայի առաջին վարչապետը, որը կայցելի Պեկին 2018 թվականից ի վեր։