Իրանի և Կատարի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Կատարի Պետության ԱԳ նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին հեռախոսազրույց են անցկացրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և միջազգային զարգացումների վերաբերյալ։

«Հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերն էլ ընդգծել են համագործակցության շարունակականության և երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Ավելին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները քննարկելիս, Իրանի և Կատարի ԱԳ նախարարները ընդգծել են տարածաշրջանային կայունության պահպանման և լարվածության թուլացմանն ուղղված շարունակական դիվանագիտական ​​ջանքերի կարևորությունը»,-հայտնում է իրանական լրատվամիջոցը։

Հայերեն Français Русский

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո

Նոյեմբերի 27-ի միջոցառումների անոնս