Մշակույթ

Փետրվարից բաց կլինի «Անահիտ» կինոմրցանակաբաշխության հայտերի ընդունումը

1 րոպեի ընթերցում

Փետրվարից բաց կլինի «Անահիտ» կինոմրցանակաբաշխության հայտերի ընդունումը

Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության հայտերը կընդունվեն փետրվարի 2-ից մարտի 2-ը ներառյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ազգային կինոակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Մաթոսյանը, մրցանակաբաշխությանը վերաբերող նիստում նաև Հայկական ազգային կինոակադեմիայի նոր անդամներ են ընտրվել։ Նրանք են պրոդյուսերներ Տիգրան Մաթոսյանը, Կարինա Սիմոնյանը, Արման Միտոյանը:

2026-ին գործող 12 անվանակարգին ավելացվել է ևս մեկը՝ «Լավագույն մոնտաժ» և լիամետրաժ վավերագրական ֆիլմերի պրոդյուսերներին իրավունք է տրվել առաջադրվել նաև «Լավագույն օպերատոր» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։

«Անահիտ» մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում