Իրանի բանակը հետևում է ԱՄՆ զինված ուժերի տեղաշարժերին Մերձավոր Արևելքում. Բաղայի

2 րոպեի ընթերցում

Իրանի բանակի զինծառայողներն ուշադիր հետևում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի բոլոր տեղաշարժերին և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ իրենց երկրի պաշտպանունակության ամրապնդման համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բազմաթիվ ամերիկյան նավեր տարածաշրջան ուղարկելու մասին:

«Որևիցե նավի ուղարկումը տարածաշրջան ոչ մի չափով չի ազդի Իրանի հաստատակամության և վճռականության վրա՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը: Ուստի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և միաժամանակ ոչ մի վայրկյան չեն կորցնում իրենց երկրի պաշտպանունակության ամրապնդման, ազգային ինքնիշխանության և արժանապատվության պաշտպանության համար», - ընդգծել է Բաղային ամենշաբաթյա մամուլի ասուլիսում:

Հունվարի 23-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հետևում է Իրանին և տարածաշրջան է ուղարկում զգալի ուժեր: Նրա խոսքով՝ «այդ ուղղությամբ ընթանում են բազմաթիվ նավեր, շարժվում է մեծ նավատորմ»: Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը նախազգուշացրել էր, որ լրջորեն դիտարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը:

Իրան

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական նավատորմը շարժվում է դեպի Իրան

Հայերեն Русский

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ

Հոկտեմբերի 8-ի միջոցառումների անոնս

Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրված 8563 բնակարանային սերտիֆիկատից իրացվել է 4911-ը

2026 թ. ինն ամիսների ընթացքում Բուլղարիա է այցելել ավելի քան 7 միլիոն զբոսաշրջիկ. BTA