Հայաստան

Գլխավոր դատախազը 2025թ. դեկտեմբերին ստացել է ընդամենը 1 մլն 894 հազար 300 դրամ պարգևավճար. 8 միլիոն պարգևավճարի հրապարակումը սխալ է

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազը 2025թ. դեկտեմբերին ստացել է ընդամենը 1 մլն 894 հազար 300 դրամ պարգևավճար. 8 միլիոն պարգևավճարի հրապարակումը սխալ է

Լրատվականներից մեկն այսօր հրապարակել է «Վարդապետյանը 8 մլն դրամի պարգևավճա՞ր է ստացել. դատախազությունը թաքցնում է գումարի իրական չափը» վերնագրով հոդված, որում Դատախազության պաշտոնական պատասխանը, ըստ որի՝ «ՀՀ դատախազության համակարգում գործող բոլոր աշխատակիցները' ինքնավար և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայողներն ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք 2025 թվականի դեկտեմբերին խրախուսվել են մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով' համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի», մանիպուլացվել է:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերին որպես պարգևավճար ստացել է ընդամենը 1 միլիոն 894 հազար 300 դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում