Հնդկաստանը ԵՄ-ի հետ համաձայնագրով կնվազեցնի մեքենաների ներմուծման մաքսատուրքերը մինչև 40%. Reuters

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը նախատեսում է նվազեցնել Եվրոպական միությունից ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ մաքսատուրքը՝ ներկայիս 110%-ից այն հասցնելով 40%-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների։

Ըստ նրանց՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համաձայնել է անմիջապես նվազեցնել մաքսատուրքն ավելի քան 15 000 եվրո արժեցող սահմանափակ քանակով մեքենաների նկատմամբ։ Ըստ աղբյուրներից մեկի՝ դա կարող է տարածվել ներքին այրման շարժիչով շուրջ 200 000 մեքենայի վրա։ Այնուհետև մաքսատուրքը կնվազեցվի ևս 10%-ով՝ ավելի հասանելի դարձնելով հնդկական շուկան եվրոպական այնպիսի ավտոարտադրողների համար, ինչպիսիք են Volkswagen-ը, Mercedes-Benz-ը և BMW-ն։

Առաջին հինգ տարվա ընթացքում մաքսատուրքի այս նվազումը չի տարածվի էլեկտրամեքենաների վրա՝ պաշտպանելու ներքին արտադրողների ներդրումները։

Ակնկալվում է, որ ԵՄ-ն և Հնդկաստանը հունվարի 27-ին կհայտարարեն ազատ առևտրի շուրջ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, որից հետո կողմերը կվերջնականացնեն մանրամասները և կվավերացնեն այն։

Համաձայնագիրը կարող է ընդլայնել երկկողմ առևտուրը և մեծացնել հնդկական ապրանքների, օրինակ՝ տեքստիլի և զարդերի արտահանումը, որոնք օգոստոսի վերջից ի վեր տուժել են ԱՄՆ-ի 50% մաքսատուրքերի պատճառով։

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ