Մեկնարկում է «Հայ ժամանակակից գրականության պատանի վերլուծողները» ընթերցանության ստեղծագործական համահայկական մրցույթը

3 րոպեի ընթերցում

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ, մեկնարկում է «Հայ ժամանակակից գրականության պատանի վերլուծողները» ընթերցանության ստեղծագործական համահայկական մրցույթը՝ նպատակ ունենալով խթանել դպրոցականների ընթերցանության մշակույթը, զարգացնել վերլուծական մտածողությունը և ձևավորել գրավոր խոսքի հմտություններ՝ ժամանակակից գրականության հիման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցույթը նախատեսված է 7-12-րդ դասարանների սովորողների համար և ուղղված է այն աշակերտներին, ովքեր հետաքրքրված են ընթերցանությամբ, ստեղծագործական աշխատանքով և մտավոր ինքնարտահայտմամբ։

Ծրագրի հիմնական նպատակներից է նաև հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունների ճանաչումն ու արժևորումը կրթական միջավայրում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Մրցույթի շրջանակում մասնակիցներին կառաջարկվի ընթերցել «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիա» ժողովածուներից ընտրված ստեղծագործություններ և կատարել տարբեր ստեղծագործական առաջադրանքներ՝ վերլուծական շարադրանքներ, էսսեներ և բանավոր քննարկումներ։

 Մրցութային գործընթացը կանցկացվի երեք փուլով՝ ապահովելով մասնակիցների փուլային զարգացում և գիտելիքների խորացում։

• Փուլ 1 (փետրվարի 1 – մարտի 1)

• Փուլ 2 (մարտի 15 – ապրիլի 1)

• Փուլ 3 (ապրիլի 25- ապրիլի 26)

Յուրաքանչյուր տարիքային խմբում ժյուրիի կողմից ընտրվելու են լավագույն երեք մասնակիցները, որոնք կպարգևատրվեն անհատական մրցանակներով՝ էլեկտրոնային գրքերի ընթերցիչներով (Kindle)։ Բացի այդ, հաղթողների կրթօջախների գրադարանները կհամալրվեն «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից հրատարակված գրքերով.

• I տեղ զբաղեցրած մասնակցի դպրոցի գրադարան՝ 50 գիրք

• II տեղ զբաղեցրած մասնակցի դպրոցի գրադարան՝ 30 գիրք

• III տեղ զբաղեցրած մասնակցի դպրոցի գրադարան՝ 20 գիրք

Հաղթող մասնակիցների ուսուցիչները կպարգևատրվեն գնահատագրերով (վկայականներով) և գրքերով՝ ի գնահատանք նրանց մասնագիտական ներգրավվածության և կրթական ներդրման։ Ծրագրի իրականացման ընթացքում համագործակցում են մի շարք կարևոր կրթամշակութային կառույցներ։

Մրցույթի գործընկերներն են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և «Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնություն» կազմակերպությունը, իսկ ծրագիրն իրականացվում է «Արմսվիսբանկ»-ի աջակցությամբ։

Մրցույթին մասնակցելու համար գրանցումը պարտադիր է։ Հայտերի ընդունման ժամկետը՝ հունվարի 15-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/6nN32viXT39LE6xX9

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն