Մեկնարկել է միասնական քննությունների առաջին փուլը. ԿԳՄՍ նախարարն այցելել է քննական կենտրոններ

2 րոպեի ընթերցում

Հունվարի 24-ին մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 142 և թիվ 135 հիմնական դպրոցներում տեղակայված քննական կենտրոններ։

Քննական գործընթացի մեկնարկից առաջ Ժաննա Անդրեասյանը նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում և զրուցել դիմորդների հետ:

Նախարարը հաջողություն է մաղթել նրանց և հետաքրքրվել քննություններին նախապատրաստվելու, մասնագիտական նախընտրությունների հարցերով։

Ժաննա Անդրեասյանը նաև զրուցել է դիմորդների ծնողների հետ և լսել նրանց դիտարկումները քննական գործընթացի վերաբերյալ:

Առաջին օրը դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: ԳԹԿ-ի տրամադրած տվյալների համաձայն` 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլում հայտագրվել է 12 538 դիմորդ։ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 4657 դիմորդ․ քննությունն անցկացվել է 37 քննական կենտրոնում, որոնցից 27-ը մարզերում է, 10-ը՝ մայրաքաղաքում:

Հաշվի առնելով, որ եղանակային պայմանների պատճառով Սյունիքի մարզի որոշ բնակավայրերից դիմորդները քննական կենտրոններ հասնելու դժվարություններ են ունեցել, նրանց համար կկազմակերպվի լրացուցիչ քննություն. ժամկետների մասին դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ։

Հաջորդ միասնական քննությունը տեղի կունենա վաղը «Ֆիզիկա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն