Մերձավոր Արևելք

Միացյալ Նահանգները Իտալիային խնդրել է միանալ Գազայում կայունացման ուժերին. լրատվամիջոց

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները Իտալիային խնդրել է միանալ Գազայում կայունացման ուժերին. լրատվամիջոց

ԱՄՆ-ը խնդրել է Իտալիային համահիմնադրի կարգավիճակով միանալ Գազայում կայունացման միջազգային ուժերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին։

Նշվում է, որ այս շաբաթ ամերիկացի դիվանագետները համապատասխան առաջարկ են ներկայացրել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի աշխատակազմին և այդ երկրի արտաքին գործերի նախարարություն։

Աղբյուրների համաձայն՝ առաջարկը չի ենթադրում Իտալիայի ռազմական ներկայությունը միջազգային ուժերի կազմում, սակայն իտալական կողմը պետք է ստանձնի Գազայի հատվածում ստեղծվելիք ոստիկանության ստորաբաժանումներին ուսուցանելու և մարզելու պարտավորություն։ Իտալիայի հիմնական ներդրումը պայմանավորված կլինի արաբական պետությունների, Իսրայելի և Պաղեստինի վրա նրա քաղաքական ազդեցությամբ։

Նախաձեռնությանը միանալու կամ այն մերժելու որոշումը պետք է կայացնի վարչապետ Մելոնին, սակայն լրատվամիջոցի աղբյուրները նշում են, որ նրա գրասենյակը հրաժարվել է մեկնաբանություններից։

Ջորջիա Մելոնին նախկինում հայտարարել էր, որ չի ստորագրի Գազայի հարցով Խաղաղության խորհրդին միանալու փաստաթուղթը, քանի որ այն հակասում է երկրի սահմանադրությանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծվել է Գազայի հարցով Խաղաղության խորհուրդ, որին միացել է նաև Հայաստանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում