Ռուսաստան

Արեգակի հակառակ կողմում կրկնակի մեծ պայթյուն է արձանագրվել

1 րոպեի ընթերցում

Արեգակի հակառակ կողմում կրկնակի մեծ պայթյուն է արձանագրվել

Արեգակի՝ Երկրի կողմից չդիտարկվող կողմում հունվարի լույս 24-ի գիշերն արձանագրվել է կրկնակի մեծ պայթյուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։

«Անցած գիշեր Արեգակի հակառակ կողմում գրանցվել է շատ մեծ կրկնակի պայթյուն։ Այդ կողմում տակավին չկա որևէ արբանյակ, և կարելի է միայն կռահել, թե ինչ է տեղի ունեցել»,-նշված է լաբորատորիայի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ակտիվության ենթադրյալ կենտրոնները տեսանելի կլինեն Երկրից, եթե դրանք պահպանվեն հինգ օր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում