Ճապոնիայի վարչապետն արձակել է խորհրդարանի ստորին պալատը

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հունվարի 23-ին արձակել է Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը (Ներկայացուցիչների պալատը). փետրվարի 8-ին կկայանան վաղաժամկետ ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo-ն։

Ըստ հրապարակման՝ ուրբաթ օրը Տակաիչիի կաբինետը հավանություն տվեց 465-տեղանոց պալատն արձակելու ծրագրին։ Վարչապետն իրավունք ունի արձակել խորհրդարանի ստորին պալատը. սա 60 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ արձակումը տեղի ունեցավ խորհրդարանական հերթական նստաշրջանի առաջին օրը։

Պատգամավորների լիազորությունների ժամկետը պետք է լրանար 2028 թվականին, սակայն Տակաիչին որպես ընտրություններ հայտարարելու պատճառ է նշել իր վարչապետության համար հանրային աջակցություն ստանալու անհրաժեշտությունը։ Նա վարչապետի պաշտոնը ստանձնել է 2025 թ. հոկտեմբերին. հենց այդ ժամանակ ձևավորվեց Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունից (ԼԴԿ) և Ճապոնիայի նորարարական կուսակցությունից բաղկացած նոր իշխող կոալիցիա։

Դրա հետ մեկտեղ Ճապոնիայի Սահմանադրական-դեմոկրատական ​​կուսակցությունը, ԼԴԿ-ի նախկին դաշնակից «Կոմեյտո» կուսակցության հետ միասին, խոշորագույն ընդդիմադիր դաշինք է ձևավորել խորհրդարանում։

Ներկայացուցիչների պալատի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2024 թ. հոկտեմբերին։

Վարչապետի որոշումն արդեն քննադատության է արժանացել, քանի որ ընտրություններին մնացել է 16 օր, ինչն ընտրողներին քիչ ժամանակ է տալիս գնահատելու թեկնածու կուսակցությունների նախընտրական ծրագրերը։

Հայերեն

Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների փոխանցումն «այժմ աշխատում է»

Խուզարկություններ և ձերբակալություններ Ստեփանավանում. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է 14 անձի ձերբակալության մասին

Գյումրիում կբացվի հայ-գերմանական արվեստի ցուցահանդես

COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում

Ուիթքոֆն Օսլոյում Զելենսկու հետ հանդիպումից հետո մեկնում է ՌԴ՝ փոխանցելու Կիևի նոր առաջարկները

Շիրակի մարզում ավարտվել են դպրոցականների սպարտակիադայի մարզային ընտրական փուլի մրցումները

Հայաստանի փոքր լինելն առավելություն է գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացման համար. Գուրգեն Մարդոյան

Անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկ Արթուր Ալեքսանյանը տոնում է ծննդյան 35-ամյակը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

ՊՍԺ-ն հաղթել է «Բարսելոնա»-ին, «Ռոմա»-ն` «Սլովան»-ին. ՉԼ այլ արդյունքներ