Հայաստան

2025 թվականին վերականգնվել է շուրջ 80 մլն դոլարի վնաս․ Գլխավոր դատախազություն

2 րոպեի ընթերցում

2025 թվականին վերականգնվել է շուրջ 80 մլն դոլարի վնաս․ Գլխավոր դատախազություն

2025 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 80 մլն դոլարի վնաս։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ ներկայացնելով տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթների ամփոփ տվյալները։

Վերականգնված վնասի ցուցանիշներում ներառված է նաև ռազմավարական նշանակություն ունեցող՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով ընկերությունը: Ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 15 միլիարդ 440 միլիոն դրամ, որը համարժեք է շուրջ 41 միլիոն 174 հազար ԱՄՆ դոլարին: Համեմատության համար նշենք, որ նշված ցուցանիշը շուրջ 2,4 միլիարդ դրամով գերազանցում է 2024 թվականի վնասի ցուցանիշը:

Պետությանը պատճառված վնասի վերականգնումներ են կատարվել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի եղբոր և նրանց հետ առնչություն ունեցած անձանց կողմից կատարված հանցանքների վերաբերյալ քննվող, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի ընտանիքի անդամների, նախկին պատգամավորներ Նահապետ Գևորգյանի, Հարություն Փամբուկյանի և նրանց ընտանիքի անդամների կողմից կատարված հանցանքների վերաբերյալ քննվող և մի շարք այլ քրեական վարույթների շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում