Իսպանիայում մեկ շաբաթվա ընթացքում երկաթուղային չորրորդ վթարն է տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի հարավ-արևելքում՝ Մուսիայի ինքնավար համայնքում, գնացքը բախվել է ամբարձիչի, որի հետևանքով չորս մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Սա այս շաբաթ երկրում տեղի ունեցած չորրորդ երկաթուղային վթարն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել կեսօրից անմիջապես հետո։ Գնացքը չի շրջվել և ռելսերից դուրս չի եկել։

Անդալուսիայի ինքնավար համայնքում հունվարի 18-ին արագընթաց գնացքը դուրս էր եկել գծերից՝ բախվելով հանդիպակաց ընթացող գնացքի, որը նույնպես դուրս էր եկել գծերից։ Վթարի հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել, Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել։

Այս վթարից երկու օր անց Բարսելոնայի մերձակայքում գնացքը բախվել էր փլուզված հենապատի և դուրս եկել գծերից։ Զոհվել էր մեքենավարը, չորս ուղևոր ծանր վնասվածքներ էին ստացել։ Ըստ նախնական տվյալների՝ պատճառը հորդառատ անձրևներից առաջացած սողանքն է եղել։

Հունվարի 20-ին Կատալոնիայի հյուսիս-արևելքում գնացքների ևս մեկ բախում էր տեղի ունեցել։

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ փորձագետները, որոնք ուսումնասիրում են  Ադամուս քաղաքի մերձակայքում հունվարի 18-ին արագընթաց գնացքների ողբերգական բախման պատճառը, հայտնաբերել են երկաթուղու պաստառի թերություններ: Ըստ գործակալության աղբյուրիների՝ ռելսերը զննելիս մասնագետները գտել են դրանց հատվածամասերի միջև կցվածքի (հատուկ միջնաշերտի) մաշվածություն։ Նրանց կարծիքով՝ սա վկայում է, որ թերությունն արդեն գոյություն է ունեցել վթարից ինչ-որ ժամանակ առաջ։

Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն ավելի վաղ հայտնել էր, որ Iryo գնացքը չորս տարի էլ չկար, որ շահագործվում էր, իսկ երկաթուղագծերն ամբողջությամբ վերանորոգվել էին 2025 թ. մայիսին։

Իսպանիայի երկաթուղայինների խոշորագույն արհմիությունը՝ SEMAF-ը, կոչ է արել եռօրյա գործադուլ անցկացնել փետրվարին՝ պահանջելով ապահովել երկաթուղային փոխադրումների անվտանգությունը և քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք պարտավոր են հետևել անվտանգությանը:

Հայերեն Русский

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին