Մշակույթ

Վարդանյան եղբայրների XTREME միջազգային մակարդակի կրկեսային շոուն առաջին անգամ կլինի Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Վարդանյան եղբայրների XTREME միջազգային մակարդակի կրկեսային շոուն առաջին անգամ  կլինի Հայաստանում

Վարդանյան եղբայրների XTREME միջազգային մակարդակի կրկեսային շոուն, որն ադրենալինի, կրակի, արագության և մարդկային հնարավորությունների իրական պայթյուն է, առաջին անգամ կլինի Հայաստանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիսատեսը կրկեսային արվեստի ամենավտանգավոր և ամենապահանջված ժանրերը համադրող շոուն կարող է վայելել հունվարի 31-ից Հաղթանակի զբոսայգում (Մայր Հայաստան հուշարձանի մոտ)։

Ծրագրում կլինեն՝ «Մոտո-գունդ»՝ հսկայական մետաղական գունդ, որտեղ մոտոցիկլիստները կատարում են հնարքներ հնարավորի եզրին,  «Մահվան անիվ»՝ բացարձակ էքստրիմ առանց ապահովագրության, «Կրակ»՝ արագություն, բարձրություն և ռիսկ։

Ժամանակակից բեմադրությունը հարուստ է հզոր լուսային լուծումներով և կինեմատոգրաֆիկ էֆեկտներով։

Սա պարզապես կրկես չէ․ սա բարձրակարգ էքշն-շոու է, որը լարված է պահում յուրաքանչյուր վայրկյան։

Այն կարող են դիտել ընտանիքները, էքստրիմի և ադրենալինի սիրահարները, նրանք,  ովքեր ցանկանում են տեսնել 21-րդ դարի իրական կրկեսը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում