Իրավունք

Կեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասը

1 րոպեի ընթերցում

Կեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասը

Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Ա.-ն իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Մասնավորապես՝ վերջինս Ա.Վ.-ից և Կ.Վ.-ից ձեռք է բերում շշալցված տարբեր տեսակի կեղծ օղիներ, որոնք վաճառում է տարբեր անձանց և տնտեսվարողների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Ա.-ի, Ա.Վ.-ի և Կ.Վ.-ի կողմից փաստացի օգտագործվող շինությունում, բնակության վայրում և տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կեղծ օղու շշեր, պիտակներ, ակցիզներ:

Նախաքննության ընթացքում վերջիններիս կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 6 մլն ՀՀ դրամ գումարը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում