Արքայազն Հարին վկայություն է տվել Daily Mail-ի դեմ դատավարության շրջանակում

3 րոպեի ընթերցում

Արքայազն Հարին արցունքն աչքերին է ցուցմունք տվել Լոնդոնի Բարձրագույն դատարանում, որտեղ իր անձնական կյանքի անձեռնմխելիության հայցով դատավարությունը է ընթանում  «Daily Mail»-ի հրատարակչի՝ «Associated Newspapers»-ի դեմ։ Իր խոսքում նա նշել է, որ տարիների ընթացքում բրիտնական «Daily Mail» պարբերականը կնոջ՝ Մեգան Մարքըլի կյանքը «բացարձակ տառապանքի» է վերածել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Սասեքսի 41-ամյա դուքսը վեց այլ հայցվորների, այդ թվում և երգիչ Էլթոն Ջոնի հետ դատի են տվել «Associated Newspapers»-ին՝ 1990-ականների սկզբից մինչև 2010-ական թվականներն ընկած ժամանակահատվածում իրենց կյանքի գաղտնիության ենթադրյալ խախտումների մեղադրանքով։

«Associated Newspapers»-ը, որին, ի թիվս այլ պարբերականների, պատկանում են «Daily Mail»-ը և «the Mail on Sunday»-ը, մերժել է բոլոր մեղադրանքները՝ անվանելով դրանք «անհեթեթ զրպարտություններ» ու նշելով, թե իր լրագրողները հիմնվել են օրինական աղբյուրների, այդ թվում՝ հայտնիների ընկերների և ծանոթների վրա։

Հարին, ով 2023 թվականին դարձավ 130 տարվա ընթացքում թագավորական ընտանիքի առաջին անդամը, որը դատարանում ցուցմունք տվեց մամուլի դեմ մեկ այլ դատական ​​​​գործի շրջանակում, հուզվել է «Associated Newspapers»-ի փաստաբանի հարցաքննության ժամանակ։

«Կարծում եմ՝ սխալ է մեզ բոլորիս կրկին այս ամենի միջով անցկացնելը, երբ մեր միակ ցանկությունը ներողություն լսելն ու ինչ-որ չափով կատարվածի համար դիմացինի կողմից պատասխանատվություն ստանձնելն է», -նշել է արքայազն Հարին։ Նա ընդգծել է, որ այն, ինչի միջով անցել ու շարունկում են անցնել, պարզապես սարսափելի փորձառություն է։ «Նրանք իմ կնոջ կյանքը բացարձակ տառապանքի են վերածել»,- ասել է նա։

Արքայազն Հարիի գործը կենտրոնացած է 14 հոդվածի վրա, որոնք, ըստ նրա իրավաբանական թիմի, տեղեկատվության անօրինական հավաքագրման հետևանք են, այդ թվում՝ ձայնային հաղորդագրությունները կոտրելու, հեռախոսների գաղտնալսման և խաբեությամբ անձնական տեղեկատվություն ստանալու միջոցով։

Իր վկայության մեջ Հարին ընդգծել է, որ «եթե ամենաազդեցիկ թերթի ընկերությունը կարողանա հաջողությամբ խուսափել արդարադատությունից, ապա իմ կարծիքով ամբողջ երկիրը դատապարտված է»։

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ